Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը նվիրել է 42 տարվա հնության հայկական կոնյակ և հիշեցրել Ստալին-Չերչիլ ռոմանտիկ աշխարհաքաղաքական ալկոհոլային արկածները:Բնականաբար Պուտինը դրանով ժեստ է արել և հասկացրել համայն մարդկությանը,որ կրողն է անցյալի պատմության ու ժառանգության: Բայց բրիտանացիքին մի աչքով մի նայեք:Վարչապետ Քեմերոնն էլ նվիրել է ձյուդոյի մրցաշարի մի նկար,որում երկուսով ձյուդո են նայում:Իսկ ձյուդոն Պուտինի սիրելի զբաղմունքն է:Քեմերոնը ասել է` Պուտին ջան,մեկ-մեկ երկուսով կարող ենք էլի ձյուդո նայել,այսինքն աշխարհում կիսել միմյանց հետաքրքրությունները:Պուտինն էլ բա,իհարկե,հարգելի ոխերիմ բարեկամ,հիշում ես անցյալում ոնց էին մեր փառավոր նախնիները կիսում նույն հետաքրքրությունները:Կարող ենք միասին դա անել,բայց պետք է ճանաչես անցյալի ժառանգության իմ իրավունքը: 

Հարցը,իհարկե,վերաբերում է Մերձավոր Արևելքին և մասնավորապես Սիրիային:Այս սիմվոլիկ ժեստերի փոխանակումը նշանակում է,որ նրանց միջև կայացել է Սիրիայի հարցում կոմպրոմիս:Եթե պայմանավորվածությունները հարգվեն,հավանաբար շուտով Սիրիայի հարցը կհանգուցալուծվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել