Ըստ մամուլի՝ ՀՀԿ-ն առաջիկայում կլքի ևս 7 պատգամավոր: Արդյունքում ՀՀԿ-ն կդադարի ժամանակավոր ներկայացուցչական մարմնում մեծամասնություն լինելուց։ 

Այսպես ա լինում, երբ փոփոխված քաղաքական իրողության պայմաններում, երբ ոչ լեգիտիմ ԱԺ-ի ցրվելն ու նոր արտահերթ ընտրություն անցկացնելը հանրային պահանջ ա ու բխում ա իրավունքի ուժից, անգամ եթե դրան դեմ են բոլոր գործող օրենքներն ու Սահմանադրությունը, ինչ-որ ուժ (ՀՀԿ-ն) ամեն օր շարունակում է պնդել, որ արտահերթ ընտւրությունների կարիք այս պահին չկա, հետո շարունակում, որ անգամ էդ դեպքում բոլորը պետք է հաշվի նստեն ՀՀԿ-ի՝ որպես ամենամեծ խմբակցության կարծիքի հետ։
Այ դրա համար մոտ ապագայում ոչ միայն արտահերթ ընտրություններ կլինեն հանրային պահանջով ու իրավունքի ուժով, այլ ՀՀԿ-ն՝ որպես ամենամեծ խմբակցություն, կդադադրի գոյություն ունենալուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել