Նիդերլանդներում դատարանը վճռել է, որ օրենսդիրները պետք է ճանաչեն երրորդ՝ չեզոք սեռը, փոխանցում է AP-ն:

Որոշումն ընդունվել է դատական հայցադիմումից հետո։ Հայցվորը տղամարդ է եղել, իսկ վիրահատության արդյունքում կին է դարձել: Սակայն հետագայում նրան նշել են որպես «երրորդ սեռ»՝ ո՛չ կին, ո՛չ տղամարդ:

Հարավային Ռուրմոնդ քաղաքի դատարանը հայտարարել է, որ մարդու սեռը չի կարող ծնվելիս վերջնականապես որոշվել: Որոշման մեջ նշվում է, որ «ժամանակն է ճանաչել երրորդ սեռը, եւ հիմա դա կախված է օրենսդիրներից»:

Տրանսգերդեր ակտիվիստները ողջունել են այս որոշումը՝ այն հեղափոխական քայլ որակելով Նիդեռլանդների օրենսդրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել