
Թագավորական ընտանիքը շուտով կրկին կարող է համալրվել: Մեգան Մարքլը չի թաքցնում, որ երազում է մայր դառնալ, սակայն կա մեկ «բայց»:
Երբ Մեգանը բալիկ ունենա, երեխան չի ստանա արքայազնի կամ արքայադստեր կոչում՝ ի տարբերություն Քեյթ Միդլթոնի երեխաների: Սակայն մի շտապեք տխրել, երեխաների կոչումները կլինեն «լորդ» կամ «լեդի»:
Համաձայն բրիտանական թագի օրենքների՝ արքայազնի կամ արքայադստեր կոչում կարող են կրել միայն նրանք, ովքեր ծնվել են թագավորական ընտանիքում: Արքայազն Հարրիի մայրը՝ արքայադուստր Դիանան, հայտնի էր որպես ուելսյան արքայադուստր, քանի որ նրա ամուսինն ուելսյան արքայազն էր, սակայն պաշտոնական փաստաթղթերում նա երբեք այդ տիտղոսով չէր հիշատակվում:
Միակ մարդն, ով կարող է խախտել թագավորական կանոնը, թագուհին է: Եվ մեկ անգամ նա դա արդեն արել է: Քեյթի և Ուիլիամի ավագ որդին չպետք է լիներ արքայազն, սակայն թագուհին հրամայել էր փոխել օրենքը:
«Ուելսյան ավագ արքայազնի բոլոր երեխաները պետք է ունենան և վայելեն թագավորական տիտղոսն ու արքայազնի կամ արքայադստեր կոչումն իրենց անվանը կցված»:
Հենց իրենց մեծ տատի շնորհիվ են արքայազն Ջորջը, արքայադուստր Շարլոտն ու արքայազն Լուին վայելում այդ պատվաբեր կոչումները:
Թագուհին կարող է նմանատիպ պաշտոնական հրաման արձակել նաև արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի երեխաների համար, սակայն արդյոք կանի՞: