Tert.am-ը գրում է.

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե իշխանափոխությունն ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ երկրի ֆինանսական վիճակի վրա, ասաց, որ բյուջետային համակարգը կարողացավ զերծ մնալ որևէ ազդեցությունից, ծրագրային ցուցանիշներից չշեղվեց, և բնականոն գործունեությունն իրականացվեց:  

Նա գերագնահատված համարեց ակնկալելը, որ որևէ փոփոխություն, իրադարձություն անմիջապես ազդեցություն կունենա և նկատեց, որ միջազգային հանրության գնահատականը հավասարակշռված է:

Ամեն դեպքում նախարարը հայտնեց, որ վերջին 2 ամիսներին տնտեսական ակտիվությունը հանրագումարային առումով մի քիչ նվազել է: «Բյուջեի տեսակետից ունեցել ենք շատ լավ, դրական զարգացում, մասնավորապես՝ հունվար-ապրիլին բոլոր կանխատեսումները նույնիսկ գերազանցված են եկամուտների մասով, և դա բերում է նրան, որ մենք որոշակի հանգստություն ունենք, որ բյուջեի հետ կապված վտանգներ չկան»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գյուղվարկերի տուգանքների, տույժերի հնարավոր վերանայմանը և այլ նման որոշումների բացասական ազդեցությանը բյուջեի վրա, ֆինանսների նախարարն ասաց, որ բոլոր որոշումները լինելու են հավասարակշռված: 

«Չի կարող լինել միակողմանի ցանկությամբ որոշում, որի հնարավոր հետևանքները գնահատված չլինեն: Չմտածված, չհավասարակշռված քայլերը բացառում եմ, ինչը նշանակում է՝ անհանգստանալու կարիք այդ տեսանկյունից չկա»,-ասաց նա և նշեց, որ խոսքն այն տույժ-տուգանքների մասին է, որ այսպես թե այնպես չեն վճարվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել