Ահա թե որքան վտանգավոր կարող են լինել բաց պատուհանները, եթե տանը երեխա կա։ Կիրովում 11-ամյա տղան պատահաբար հայտնվել էր պատշգամբից այն կողմ։ Համարյա կես ժամ նա սպասում էր, մինչև իրեն կարողանան փրկել։ Երբ երեխաներն առանց ուշադրության են մնում թեկուզ 5 րոպե, կատարվում է հնարավոր և անհնար ամեն վտանգավոր բան։

Այս դեպքում տղայի մայրը տանն է եղել, սակայն չի նկատել, թե ինչպես է տղան ընկել պատշգամբից և կախվել պատուհանից այն կողմ գտնվող հարմարանքից։ Նա ստիպված էր այդպես կախված մնալ 25 րոպե, մինչ մարդիկ փորձում էին օգնություն ցուցաբերել։

Հարևանները ներքևից ևս փորձում էին օգնել՝ բռնելով նրա ոտքերը։ Վերևից տղային բռնել էր մայրը։ Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, և տղային փրկեցին։ Նա հիմա բժշկի հսկողության տակ է, իսկ մոր հետ խոսում են իրավապահ մարմինները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել