Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հորդորում է կոռուպցիոն սխեմանները չփոխկապակցել որևէ  ուժի հետ, քանի դեռ իրավապահները այդ խնդրով կզբաղվեն: Ըստ նրա՝ իրավապահները պետք է խստագույն պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց ովքեր, որ տնտեսական գործունությունը իրականացրել են օրենքի կոպիտ խախտումներով:

«Կարծում եմ, որ իրավապահներն այս բնագավառում լուրջ անելիքներ ունեն: Քննություն չի եղել,անուններ չեն հրապարակվել, երբ, որ անուններ կհրապարակեն, քննության արդյունքներում կտեսնենք փոխկապակցված անձինք, եթե անօրինական գործողություններ են իրականացրել, նույնպես պատասխանատվության կկանչվեն»,-շեշտեց նա:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում  նախատեսվող  փոփոխություններին, որոնցով, հավանաբար, բացառվելու է ռեյտինգային ընտրակարգը, Գագիկ Մելիքյանը ասաց , որ մինչև նախագիծը պատրաստ չլինի, մեկնաբանություններ չի կարող տալ, տեղին չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել