Tert.am-ը գրում է.

11:30

Ցույցի մասնակից Անդրանիկ Թևանյանն ասաց, որ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանն ու Սասուն Միքայելյանը երաշխավորագիր են ներկայացել և իրենք միջնորդություն են ներկայացնելու Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին.«Մենք երաշխավորում են Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը և վստահեցնում, որ մինչև գործի ավարտը նա որևէ գործողություն չի կատարի, որը կխաթարի գործին»,-նշել են պատգամավորները:

Անդրանիկ Թևանյանն ասաց, որ ամբողջ խնդիրն այն է, որ Վճռաբեկ դատարանը պետք է արագ վարույթ ընդունի վճռաբեկ բողոքը.«Սակայն Վճռաբեկ դատարանի նախագահը Արման Մկրտումյանն է, ում վերաբերյալ Եվրոպական դատարանն անվանական որոշում է կայացրել, իսկ դա խայտառակություն է: Ըստ էության՝ ՍԴ խախտմամբ գործող Վճռաբեկ դատարանի նախագահ կա և մենք կարծում ենք, որ Արման Մկրտումյանի գործոնն է, որ վճռաբեկ բողոքը դեռ վարույթ չի ընդունվել»:


Հիշեցնենք, որ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով, ՄԻԵԴ-ը նշել էր, որ  Արմեն Մկրտումյանը, ով կողմերին հաշտություն է պարտադրել,  անկողմնակալության սկզբունքի խախտում է կատարել:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել