168.am-ը գրում է

Իռլանդիայում բացվում է նուդիստների՝ երկրում առաջին պաշտոնական լողափը Դուբլինի ծոցի ծովեզերքին, որտեղ ամռանն օդի ջերմաստիճանը տաքանում է առավելագույնը մինչեւ +19 աստիճան: Այդ մասին հայտնել է ATOP-ը: Նման հանգստի համար ընտրվել է շատ գեղատեսիլ վայր. Դալկի կղզին Դուբլինից ոչ հեռու:

Իռլանդացի նուդիստների ասոցիացիայի նախագահ Փեթ Գալահերը կարծում է, որ մերկամոլության պաշտոնական թույլատրումը կհանգեցնի տուրիստական բումի. կսկսեն երկիր գալ այդ հանգստի եվրոպացի երկրպագուները:

Արդեն գերմանացի մերկամոլների ընկերություններից հայտեր կան Դալկիում ամռան արձակուրդի համար: Մինչդեռ Դալկիի մունիցիպալիտետն արդեն 60 գանգատ է ստացել տեղի բնակիչներից, որոնք «մերկությամբ տուրիսիտական փառք» չեն ցանկանում եւ վախենում են իրենց երեխաների հոգեկան առողջության համար:

Լողափի կազմակերպիչները պնդում են, որ անչափահասներին եթե լողափ թողնեն էլ, ապա սոսկ ծնողների ուղեկցությամբ: Բացի դրանից, լողափին կհայտնվեն հատուկ ցուցանակներ, որոնք մարդկանց կնախազգուշացնեն այդ տարածքի յուրահատկության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել