Նորաձևությունը հաճախ տարօրինակ է լինում և բացարձակապես ոչ պրակտիկ, եթե այն դիտարկում ենք առօրյա կյանքում: Սակայն բոլոր մարդիկ էլ ինչ-որ կերպ ցանկանում են հետևել դրան և լինել նորաձև: Ի դեպ, այս ամենն այսպես է ընթանում ոչ միայն մեր ժամանակներում: Պատմության մեջ բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, երբ նորաձևությունը «դաժանորեն» է վերաբերվել իր հետևորդների հետ:

14-րդ դարում մարդու հեղինակությունն ու սոցիալական դիրքը կարելի էր հասկանալ՝ նայելով նրա կոշիկների ծայրերի երկարությանը, որոնք կոչվում էին պուլեններ: Պուլենների երկարությունը հասնում էր մինչև 60 սմ-ի: Որպեսզի կոշիկները պահպանեն իրենց ձևը, դրանց ներսում տեղադրվում էր կետոսկր, իսկ ծայրերը կապում էին ծնկներին:

Նորաձևության հաջորդ ճիչը դարձան բարձր կրունկներով կոշիկները, որոնք գրեթե կես մետր բարձրության էին հասնում: Այս տենդենցին հատկապես հետևում էին Վենեցիայում, քանի որ մարդիկ իրենց կարիքները հոգում էին փողոցներում, որտեղից էլ ամբողջ կեղտը դանդաղորեն հոսում էր դեպի ջրանցքներ:

Բարձր սանրվածքների նորաձև դառնալու պատճառը ֆրանսիական ֆրեգատի հաղթանակն էր անգլիական նավին 1778-ին: Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչներն այնքան հպարտ էին իրենց հերոսներով, որ որոշեցին իրենց գլուխներին մազերով նավեր պատչաստել: Վարսահարդարումնը նրանք ձևավորում էին տարատեսակ ժապավեններով, թանկարժեք քարերով և անգամ մրգերով լի ամաններով:

1786-ին անգլիացի հայտնի նկարիչն արեց դքսուհի Ջորդիանա Քավենդիշի դիմանկարը: Կտավում կինը մեծ ու լայն գլխարկով էր, որը զարդարված էր ջայլամի փետուրներով: Այս ոճը գրավեց բարձր խավի կանանց և նորաձև դարձավ նրանց շրջանում:

18-րդ դարում Եվրոպայում կեղծամների նկամամաբ խելագարության աստիճանի հասնող սեր սկսվեց: անգլիական և ֆրանսիական ազնվական ընտանիքների կանայք ու տղամարդիկ փորձում էին գերազանցել մեկը մյուսին իրենց արհեստական վարսերով: Կեղծամները, որոնք զարդարված էին թանկարժեք քարերով, այնքան ծանր էին, որ դրանց համար հատուկ շրջանակներ էին պատրաստում, որոնք գլխի վրա պետք է պահեին ծանր կեղծամները:

18-րդ դարի վաթսունական թվականներին ֆրանսիացի և անգլիացի ազնվականները սկսեցին կրել պանյեներ: այսպես էին կոչվում հսկայական չափերի զգեստները, որոնց ներքևի հատվածները պատրաստվում էին փայտե կամ մետաղյա կտորներից: Դրանց վրա ևս թանկարժեք քարեր էին ամրավնում ու տարատեսակ ձևավորումներ էին անում:

Մեկ դար անց, ավելի կոնկրետ՝ 19-րդ դարի վաթսունականներին, նորաձևության մեջ մտավ կրինոլինը: Մետաղական կամ փայտե կտորներից հավաքված այս «կիսաշրջազգեստները» կանայք հագնում էին իրական շրջազգեստների վրայից: Համեմատած պանյեների հետ՝ սրանք առավել թեթև էին: Այս հագուստը կրելը բավականին վտանգավոր էր, քանի որ դրանք հաճախ այրվում էին մոմերից:

Ելիզավետա I-ի ժամանկներում՝ 16-րդ դարում, սկսեցին նորաձև համարվել խորը դեկոլտե ունեցող զգեստները: Ինչպես նշում էր Ֆրանսիայի դեսպանը՝ այս զգեստներն այնքան բաց էին, որ երևում էր կուրծքը:

19-րդ դարում՝ 1894-ին, Նյու Յորքում սկսվեց քամելեոնների նորաձևություն: Այս մողեսնրեին ամրացնում էին հագուստի վրա գտնվող շղթաներին: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող մարդիկ ժամանակի ընթացքում արգելեցին կենդանիներին օգտագործել որպես զարդարանքների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել