Վերջերս բրիտանական «Գարդիանը» հոդված էր հրապարակել «Բրիտանիան չէր ցանկանում Նյուրնբերգը» խորագրով, որը նվիրված էր հանրահայտ դատավարությանը:

Ինչպես հայտնի է, Նյուրնբերգյան դատավարության ընթացքում (20.11.45 - 01.10.46) Միջազգային տրիբունալը քննեց Նացիստական Գերմանիայի 24 գլխավոր պատերազմական հանցագործների մեղադրական ակտերը, քանի որ նրանք մեղադրվում էին աշխարհի դեմ հանցագործություն իրականացնելու, ագրեսիվ պատերազմ պլանավորելու և իրագործելու մեջ:

Մեղադրվողների թվում չէին Ադոլֆ Հիտլերը, Հայնրիխ Հիմլերը և Յոզեֆ Գեբելսը, որոնք իրենց կյանքին վերջ դրեցին ինքնասպանությամբ: Կուսակցության քարտուղար Մ. Բորմանին հեռակա կարգով դատապարտեցին, իսկ նրա մնացորդները տարիներ անց գտան Բեռլինում:

Համաձայն Յեն Քոբեյնի, ով բրիտանական թերթում վերոնշյալ հոդվածի հեղինակն է, միայն վերջերս են գաղտնազերծվել Բրիտանիայի MI5 հետախուզության ղեկավար Հայ Լիդելի գրառումները, որոնց ուսումնասիրման արդյունքում էլ հայտնի է դարձել, որ Բրիտանիան դեմ էր Նյուրնբերգին, և ցանկանում էր առանց դատարանի որոշման մի շարք հանցագործների պատժել, իսկ մյուսներին բանտ ուղարկել:

1946-ի հուլիսին Լիդելը ժամանեց Նյուրնբերգ, որպեսզի հետևի նացիստական 21 առաջնորդների դատավարությանը, որոնց թվում էին Հ. Հերինգն ու Ա. Շպերը:

Քոբեյնն ասում է. «Չնայած որ ներկայումս Նյուրնբերգյան դատավարությունը համարվում է միջազգային իրավունքի հատկանշական պահերից մեկը՝ իրենից հիմք ներկայացնելով, որը ծառայում է պատասխանատվություն սահմանելուն ռազմական հանցագործությունների համար, Լիդելը կարծում էր, որ «խելամիտ չէր նացիստներին դատապարտելը ագրեսիվ պատերազմ սանձազերծելու համար», «սրանով վատ նախադեպ կստեղծվի»»:

Այն, որ Մեծ Բրիտանիան, ինչպես նաև ԱՄՆ-ի որոշ նահանգներ դեմ էին դատավարությանը, Ռուսաստանին հայտնի էր ԽՍՀՄ ժամանակներից:

Ստալինը գտնում էր, որ դա հաղթողների դատավարություն էր, առանց որի երաշխիք չէր ստեղծվի Խորհրդային Միության վրա հարձակում չգործելու կամ, առավել ևս, համաշխարհային պատերազմ սկսելու: Սակայն պատճառների մասին, որ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն դեմ էին դատավարությանը, Լիդելը լռում է:

Քչերն են տեղյակ, որ նրանք համաձայնել են դատավարությանը հատուկ պայմաններով:

Ողջ աշխարհը տեղյակ էր Մյունխենյան համաձայնագրի մասին, որը կնքել էին Չեմբեռլենն ու Հիտլերը, և գիտեր, որ Արևմուտքն աջակցում էր Գերմանիայի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը:

Արևմտյան առաջատար երկրների նախապատերազմյան քաղաքականությունն ուղղված էր նացիստական Գերմանիայի հզորացմանը և նրան նախապատրաստելուն Խորհրդային Միության վրա հարձակում գործելուն: Հենց այս հարցերի քննարկումը, պատերազմին հանգեցնող պատճառների ուսումնասիրումն էլ երկու երկրներին ստիպեցին երկու հաղթող երկրներին այլ կարծիք ձևավորել:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 1945-ի մայիսին վերջը համաձայնեց դատավարության իրականացմանը, սակայն խիստ պահանջներ ներկայացրեց Նյուրնբերգյան դատավարության մասնակիցների խոսքի իրավունքի սահմանափակումների վերաբերյալ:

Դատավարության ԱՄՆ ներկայացուցիչ Ջեքսոնը ուղիղ հայտարարեց. «Ես ենթադրում եմ, որ այս դատավարությունը, եթե դրանում պատերազմի առաջացման տնտեսական և քաղաքական պատճառների մասին խոսք գնա, չափազանց մեծ վնաս կբերի ինչպես Եվրոպային, այնպես էլ Ամերիկային»: Եվրոպային և Ամերիկային վերաբերող ի՞նչ մեծ վնասի մասին էր խոսում Ջեքսոնը:

Պատերազմի ավարտից անմիջապես հետո Գեորգ VI արքայի անձնական հրամանով բրիտանական հետախուզությունը գաղտնի զավթման աշխատանքներ իրականացրեց գերմանական արխիվներից և վերցրեց Մեծ Բրիտանիային վարկաբեկող մեծ քանակությամբ փաստաթղթեր:

Ամենը, ինչը վերաբերում էր թագավորական ընտանիքին, մեկ այլ բրիտանական հետախուզություն գաղտնի զավթեց: Այդ գործողությունն իրագործեց Էնթոնի Բլանտը, ով հանրահայտ «քեմբրիջյան հնգյակ» հետախուզության անդամ էր:

Փաստաթղթերը, որոնք ազդում էին բրիտանական գահի պատվի ու արժանապատվության, ինչպես նաև միջազգային հեղինակության վրա, նա գողացավ Հոլանդիայից, որտեղով անցնում էր Հիտլերի ու բրիտանական արքայական ընտանիքի գաղտնի կապուղին:

Ընդհանրացնելով՝ կարելի է փաստել, որ Բրիտանիան իսկապես դեմ էր Նյուրնբերգին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել