էսօրվա թեմայով։

Ես չեմ մեղադրում էն մարդկանց, ովքեր էսօր մենակ Շուշիի ազատագրում են տոնում, որովհետեւ ես ինքս մի ահագին ժամանակ իրանց մեջ եմ եղել։

Էդ մեր շրջապատի սովետիզմի հետեւանքն ա, որ ամեն տարի մայիսի 9֊-ի շրջակայքում, իմ շուրջը լինում էին մարդիկ, հիմնականում տարիքով, ով որ ասում էին «դե Շուշին ի՞նչ էր որ», «դե էդ Շուշին ո՞ւմ էր պետք որ», «դե էս երկիրն ո՞ւմ ա պետք որ»։ Ու իրանք լրիվ անտեսում էին Շուշին։ Ու երբ որ ես անտեսում էի «իրենց» Հայրենական պատերազմը, էդ լրիվ ի հակադրություն էր իրենց սովետիզմին ու ի պաշտպանություն էր անկախ Հայաստանի։

Եթե դուք կարողանում եք հանգիստ տոնել նաեւ Հայրենական պատերազմի հաղթանակը էսօր, ուրեմն ձեր միջավայրը մի քիչ ավելի լավն ա եղել, քան ուրիշներինը։ էս մի էտապ ա, որ կանցնի, ու երբ որ մարդիկ նորմալ կգնահատեն Շուշիի ազատագրումը, էդ ժամանակ չեն լինի նաեւ Երկրորդ համաշխարհայինի հաղթանակից պաշտպանվողներ։

Իսկ ես ոչ մեկն էլ էսօր չեմ տոնի, որովհետեւ ես զանուդա եմ ու պիտի դաս անեմ -_-

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել