Ընտրեք նկարներից մեկը.

1. Դուք ուզում եք մեկին, ում հետ կարելի է նոր բաներ փորձել: Դուք չեք կարող գտնվել մեկի կողքին, ով սիրում է տանը նստել և սերիալներ դիտել: Ձեզ պետք է այնպիսի մեկը, ով կլինի նույնքան արկածախնդիր ու կյանքով լի, ինչպես դուք եք:

2. Ձեզ պետք է շատ հասարակ և պրակտիկ մարդ: Ցանկալի է, որ նա նույնիսկ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր չունենա: Դուք ձեզ այնքան կապված պետք է զգաք միմյանց հետ, որ նույնիսկ մոռանաք սելֆի անելու մասին:

3. Ձեզ պետք է ստեղծագործ մարդ, ում հետ կկարողանաք ինչպես կինոթատրոն, այնպես էլ թանգարաններ գնալ և, իհարկե, օրիգինալ նկարներ ունենալ։

4. Ձեզ պետք է պրակտիկ և հանգիստ մեկը, ով կօգնի ձեզ սթափ դատել յուրաքանչյուր իրավիճակ: Նրա մոտ ամեն ինչ հստակ է ու ծրագրած, ձեզ մոտ` ընդհակառակը, և այսպես դուք լրացնում եք միմյանց:

5. Դուք ուզում եք շատ ռոմանտիկ և զգացմունքային մարդ ունենալ ձեր կողքին, որպեսզի ձեր կյանքը վերածվի երջանիկ ավարտ ունեցող լիրիկական ֆիլմի:

6. Ձեզ պետք է նպատակասլաց և կազմակերպված մարդ, ով խորամանկ է և ճարպիկ: Միևնույն ժամանակ նա պետք է լինի ռոմանտիկ և անկանխատեսելի:

7. Դուք ուզում եք էներգիայի և շարժիչ ուժերի մեծ պահուստ ունեցող մեկին, ով կկարողանա նույնիսկ կիրակի օրը անկողնուց վեր կենալ ժամը 6-ին: Այդ մարդը ձեր մեջ նոր անհատականություն կարթնացնի:

8. Ձեզ պետք է ինտրովերտ, ով կհամաձայնի ձեզ հետ տանը տասնյակ կատուներ պահել: Այդ մարդը կարող է ձեր տունը դարձնել աշխարհի ամենահետաքրքիր վայրը, իսկ դրա համար պետք է միայն գինի, պանիր և ֆիլմ:

9. Դուք ուզում եք ինտելեկտուալ ու զարգացած մեկին, ում հետ խցանման մեջ երկար մնալը սարսափելի չէ և ում հետ կարելի է մեկնել երկար ճանապարհորդության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել