«Հայաստանում տիրող սպասողական վիճակը՝ պայմանավորված ներքաղա­քական վերջին փոփոխություններով, անդրադարձել է նաև Ազգային ժողո­վում քննարկվող նախագծերի վրա: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրա­թերթը տեղեկացավ, որ ԱԺ առողջա­պահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի օրակարգում գտնվող երկու նախագծերի քննարկումը երկու­սից երեք ամսով հետաձգվել է: Ընդ որում, որպես պաշտոնական պարզա­բանում, ներկայացվել է. «Նկատի ունե­նալով վարչապետի փոփոխությունն ու դրանից բխող կառավարության նոր ծրագրի ներկայացման գործընթացը՝ ԱԺ առողջապահության և սոցիալա­կան հարցերի հանձնաժողովը որոշում է հետաձգել նախագծերը: «Ժողո­վուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը «Բազմազավակ ընտանիքների մա­սին» օրենքների փաթեթի և «Դեղերի մասին» օրենքի նախագծի մասին է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել