tert.am-ը գրում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայում հնարավոր է «լիբիական սցենարը»:

«Եթե նայեք Քադդաֆիի հետ տեղի ունեցած սցենարին, դա կործանում էր: Մենք մտանք այնտեղ, որպեսզի այնտեղ լինենք: Այդ սցենարը տեղի կունենա, եթե մենք չպայմանավորվենք», - Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունների հաջող ելքի դեպքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «շատ-շատ գոհ կլինի»:

ԱՄՆ ղեկավարը հավելել է, որ եթե իրենց հաջողվի պայմանավորվել, Կիմ Չեն Ընի երկիրը շատ հարուստ կլինի:

ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել