Tert.am-ը գրում է.

Մայիսի 8-ից մինչև օրս կարկտից վնաս կրած բոլոր համայնքներում ուսումնասիրություններ են կատարվում: Ուսումնասիրության վերջնական արդյունքները պատրաստ լինելու դեպքում կդիմենք Կառավարություն և հետագա քայլերի մասին կմտածենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

«Հանձնաժողովը դեռևս շարունակում է աշխատանքներն անել: Թույլ տանք, որ հանձնաժողովները մի քանի օր աշխատեն, տվյալներն ունենանք, այդ ժամանակ կխոսենք հետագա քայլերի մասին»,- նշեց նա:

Նախնական տվյալներով՝ Սուրենավանում կարկտահարության հետևանքով վնասվել էր 115 հա, սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ թիվը գնալով նվազում է. «Մի տեղ վնասվածությունը ցածր է, մի տեղ բարձր է, բայց այս պահի դրությամբ հստակ թվեր նշելը ճիշտ չի լինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել