Panorama.am-ը գրում է.

Փաստաբան Լուսինե Հակոբյանի ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է այցելել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենք:

Փաստաբանը ներկայացրել է մտավախություն, որ 2016 թվականին ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամները հնարավոր է ենթարկվեն բռնության:

Այս մտավախությունն ահազանգերով ներկայացրել են նաև փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանը և Հարություն Բաղդասարյանը:   ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց դատարանի շենքում գտնվող բոլոր կալանավորվածների հետ:

Պարզվել է, որ նրանք բռնության չեն ենթարկվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել