Tert.am-ը գրում է.

Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում Իսրայելի հյուպատոսին նույնպես կոչ են արել լքել երկիրը, այս մասին տեղեկացնում է gazeteduvar.com.tr կայքը։ 

Նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը պահանջել է հյուպատոսից որոշ ժամանակով վերադառնալ Իսրայել։ Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է արձագանքել պահանջին Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն պահանջել էր Անկարայում Իսրայելի դեսպանի վերադարձը հայրենիք, այսօր դեսպան Էիթան Նաեհը լքել է Թուրքիան։ 

Իսրայելն, իր հերթին, պահանջել է Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսից հայրենիք վերադառնալ։ Վերջինս, սակայն, դեռևս Թուրքիա մեկնել չի պատրաստվում։ Թուրքական կողմը պնդում է, որ դիվանագետն ունի հատուկ կարգավիճակ և համարվում է նաև Պաղեստինում Թուրքիայի դեսպանը, և Իսրայելն իրավական հիմքեր չունի նրան երկրից արտաքսելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել