Էսօր ընկերուհիներիցս մեկը տեղեկացրեց, որ իրենց բակում (Մամիկոնյանց 29 շենք), Արաբկիրի թաղապետարանը բարեկարգման աշխատանքներ է կատարում։ Ասֆալտապատում են, տաղավար-բան, նոր խաղահրապարակ և այլն։ Էդ բակում նաև տարիներով ապօրինի ցանցապատ ավտոկայանատեղիներ կան, որոնք բակի հաշվին են կառուցվել շատ տարիներ առաջ (Երվադ Զախարյանի ականջը կանչի), ու հիմա դրանց վերին արտի տերերը դեմ են դրանց քանդմանը։ Իհարկե, թաղապետարանը 3-ից 2-ն արդեն քանդել է, իսկ այ երրորդի հարցով վերին արտի ցորենները ծանոթ-բարեկամ են փորձում խառնել, որ իրենց ապօրինությունները պարտակեն, ու արդեն քանի օր է՝ շինաշխատանքներն այդ «արտոնյալների» պատճառով կաթվածահար են եղել։ Երևի վերջիններս մոռացել են, որ երկրում քաղաքական իրողություն է փոխվել, ու այլևս առաջվա ապօրինությունները հնարավոր չի լինի պահել ու ամրապնդել։ Լիահույս եմ, որ Արաբկիրի թաղապետն ի զորու է լուծելու այդ խնդիրը՝ չտրվելով ոչ մի սադրանքի։ 
Ու ամենահետաքրքրականը, որ բնակիչները դեմ են այդ կայանատեղիներին, բայց մեր օրինազանցներին անգամ դա չի հետաքրքրում։ Եթե վերցնեն, բակի տարածքը այդ ողջ տարիների ընթացքում ապօրինի շահագործելու համար տուգանեն, կասեն՝ մարդկանց խեղդում են, բայց քանի առոք-փառոք իրենց մեքենաներն էին կայանում, դա կարելի է։
Վստահ եմ, որ քաղաքապետարանում ևս չեն կրկնի իրենց նախորդների սխալներն ու ապօրինություններին կտան համարժեք պատասխան։ 
#Դուխով #Վերջ_ապօրինություններին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել