Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ ընդամենն օրեր անց այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի արդյունքում նա Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ: BBC-ի ռուսական ծառայությունը, նշելով, որ Կրեմլը զուսպ է արձագանքել հայաստանյան իրադարձություններին և չի համեմատել դրանք «թավշյա հեղափոխությունների» հետ, փորձել է պարզել, թե ինչու և ինչ դեր է խաղացել այս անգամ Մոսկվան:

Կայքը գրում է, որ Կրեմլն այնքան է փորձել ընդգծել իր չեզոքությունը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ, որ անգամ մեկնաբանել է «Ռոսնեֆտ» ընկերության մամուլի խոսնակ Միխայիլ Լեոնտևի վիրավորական արտահայտությունները Հայաստանի հասցեին: Հիշեցնենք, որ ռադիոեթերի ժամանակ Լեոնտևը հայտարարել էր, որ ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը ծանր բեռ է եղել Ռուսաստանի համար, ինչպես նաև՝ սուր քննադատության ենթարկել ընդդիմության քաղաքական ակցիաները երկրում։


Ռուսական հեռուստաալիքները նույնպես չէին քննադատում Երևանում ցուցարարներին և նրանց առաջնորդին, իսկ Պուտինը բողոքի ցույցերն անվանել է Հայաստանի «ներքին գործը», ինչը բոլորովին նման չէ Ռուսաստանի արձագանքին Վրաստանի «Վարդերի հեղափոխությանը» կամ 2014 թվականի Ուկրաինայի «Եվրամայդանին»:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել