Panorama.am-ը գրում է.

Մոսկվան բացասաբար է վերաբերվում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուն։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը։
Նա լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ այդ որոշմանը Ռուսաստանն իր գնահատականը մեկ անգամ չէ, որ տվել է։ Լավրովը նաև հայտնել է, որ չի կարելի միակողմանիորեն վերանայել համաձայնություններ, որոնք միջազգային հանրության շնորհիվ են ձեռք բերվել։ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանության պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 14-ին։ Թուրքիան Վաշինգտոնին արդեն նախազգուշացրել է այդ որոշման հնարավոր հետևանքների մասին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել