Tert.am-ը գրում է.

Այնքան շատ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամագրվել ցանկացողների թիվը, որ ՔՊ-ն մի քանի օրով դադարեցրել է անդամագրումը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարդկային ռեսուրսների խմբի ղեկավար Մեսրոպ Պապիկյանը:

«Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, որովհետև անդամագրվելու ցանկություն հայտնողները շատ-շատ են, և այս պահին դիմումների ընդունումը դադարեցրել ենք: Մի քանի օր ևս դադար է սպասվում, մենք առայժմ մեզ դիմած-զանգահարածների տվյալները վերցնում ենք, բայց ասում ենք՝ մի քանի օր սպասեք, որ հետո հետ զանգենք, հրավիրենք, հասկանանք՝ ով է, ինչ է ուզում, և այլն, և այլն»,- ասաց Մեսրոպ Պապիկյանը:

Tert.am-ը այս առնչությամբ զրուցեց նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ, ով օրերս իր ֆեյսբուքյան էջի միջոցով ՔՊ-ին անդամագրվել ցանկացողներին տրամադրել էին կուսակցության տարածքային պատասխանատուների հեռախոսները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել