Tert.am-ը գրում է.

Մարտի 31-ից սկսած` հավատալով, չհավատալով կամ կիսահավատալով, ականատես եղանք յուրահատուկ մի գործընթացի, որը հանգեցրեց փոփոխությունների: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը: 

Վերջինս նշեց, որ շատերն այդ գործընթացը կոչում են ազգային զարթոնք, շատերը՝ իշխանափոխություն, հեղափոխություն, բայց ակնհայտ է, որ ինչ անուն էլ այն ունենա, եղել են փոփոխություններ:

«Իմ պատկերացմամբ առաջին երկու փոփոխությունները, որոնք պետք է լինեն այս գործընթացից հետո՝ վստահությունն է և նոր շունչը: Վստահել ենք Նիկոլ Փաշինյանին, որ ինքը լինի վարչապետ, ուրեմն պետք է վստահենք նաև նրան, որ լավ հաշվարկել է, գտել է ամենաճիշտ լուծումները, նշանակել է նրանց, ովքեր այս պահին եղած հնարավորություններով կյանքի կկոչեն տեսլականը: Ուրախ եմ, որ եկել են երիտասարդներ, համակարգի հետ չկապված, եկել են մարդիկ, ովքեր չունեն նախկին «կապերը», որտեղ են կոռուպցիոն և այլ արատավոր երևույթներ»,- ասաց Թևան Պողոսյանը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել