Tert.am-ը գրում է.

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետազոտությունները շարունակաբար վկայում էին այն մասին, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում ժողովրդավարության հետընթաց է գրանցվում: Դա, մասնավորապես, վերաբերում էր Հարավարևելյան Ասիայի և Եվրասիայի տարածաշրջաններին, որտեղ Չինաստանը և Ռուսաստանը կարծես առաջարկում են 21-րդ դարի բռնապետության աշխատող մոդելներ: Այդ պատճառով վերջին շրջանում Հայաստանում և Մալայզիայում տեղի ունեցած զանգվածային ապստամբություններն ավտորիտար իշխանությունների դեմ ամբողջ աշխարհում ժողովրդավարական գործընթացների համար այդքան սպասված դրական նորություն էին, գրում է The Washington Post-ն իր խմբագրականում:

Լրատվամիջոցը հիշեցնում է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին և նշում, որ չնայած «թավշյա հեղափոխություն» եզրն անեծքի պես մի բան է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, բայց նա ստիպված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր շնորհավորանքները հղել:


Օրերս նաև մեկ այլ ցնցող իրադարձություն է տեղի ունեցել՝ Մալայզիայում 1957 թվականի անկախությունից ի վեր ընդդիմությունն առաջին անգամ իշխանություն է դարձել։ Երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Հույսի դաշինք» կոալիցիան՝ չնայած իշխող կուսակցության կողմից լայնածավալ ընտրակեղծիքներին:

Այս իրադարձությունները նման են 1980-1990-ականներին ժողովրդավարական ձեռքբերումներին, երբ «ժողովրդական իշխանության» հեղափոխությունների շնորհիվ տապալվեցին մի շարք բռնապետեր, իսկ մյուսները հեռացան՝ թերագնահատելով ընտրությունների անկանխատեսելիությունը: Այս իրադարձություններն անշուշտ առաջացնելու են հարևան երկրների մտահոգությունը՝ Ադրբեջանից մինչև Թաիլանդ, որոնք մտածում էին, որ ոչ կառավարական խմբերի և անկախ լրատվամիջոցների նկատմամբ իրենց բռնաճնշումները կարող են կանխել նման իրադարձությունների ընթացքը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել