Tert.am-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ Թբիլիսիի գիշերային ակումբներում հատուկ գործողության դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտարարել են մեկ շաբաթով հանրահավաքները դադարեցնելու մասին՝ մինչև հաջորդ շաբաթ: Նրանք այդկերպ ժամանակ են տվել Ներքին գործերի նախարարությանը կատարել իրենց առաջադրած պահանջները: Այդ մասին հայտարարել է «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդ Բեկա Ցիկարիշվիլին, հաղորդում է Sputnik-Վրաստանը:

«Մենք մեկ շաբաթով ընդմիջում ենք վերցնում՝ հետևելու աշխատանքային գործընթացին: Մենք շաբաթ օրը հայտարարում ենք մեծ ակցիա: Մենք կտեսնենք, թե որքան իրատեսական կլինեն խոստումները, և մեզ կպահենք համապատասխան կերպով»,- ասել է Ցիկարիշվիլին:

Վրաստանի ներքին գործերի նախարարը կիրակի երեկոյան հրապարակային ներողություն էր խնդրել գիշերային ակումբների այցելուներից և խոստացել էր պարզել բոլոր հանգամանքները:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ այդ ընթացքում ակցիայի մասնակիցները, որոնք սկսում էին աստիճանաբար հեռանալ Ռուսթավելի փողոցից, շրջապատված էին մնում «Վրաստանի երիտասարդ ազգային դաշինք» և «Վրաստանի ազգային միասնություն» խմբերի երկու հակընդդեմ ակցիաների մասնակիցների կողմից, որոնք պահանջում էին ցրել ցուցարարներին: Մոտակայքում շարունակում էին կանգնած մնալ հատուկ նշանակության ջոկատը և ջրցանները:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել