Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում կրկին անդրադարձել է 2015թ. Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրին՝ պնդելով, որ փաստաթուղթը հնարավորություն է տվել Իրանին ավելի քան 40%-ով ավելացնել երկրի ռազմական բյուջեն:

«Օբամայի օրոք միջուկային համաձայնագրի կնքումից ի վեր Իրանի ռազմական բյուջեն ավելացել է 40%-ով, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն, որ համաձայնագիրը մի մեծ սուտ էր: Բայց դա այլևս այդպես չէ»,- գրել է 71-ամյա ղեկավարը:

Հիշեցնենք, որ օրերս նախագահ Թրամփը պաշտոնապես հայտարարել էր միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել