Tert.am-ը գրում է.

«Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռն ապօրինի իրացնելու մեջ մեղադրվող Ռոբերտ Աղվանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Ռոբերտ Աղվանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով պահել, փոխադրել, ապա իրացրել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակով, «9Մ39» տիպի ռազմամթերք հանդիսացող հրթիռը:

Նա 2011թ. ընթացքում հանգուցյալ հոր տունը վաճառելիս խորդանոցում գտել է ապօրինի կերպով պահված վերոհիշյալ ռազմամթերքը, այն փաթեթավորել է, ապա ապօրինի փոխադրել և գաղտնի պահել է ընկերոջ` Արթուր Վարդանյանի կնոջ մորը պատկանող Հայթաղ գյուղում գտնվող տան նկուղում:

2017թ. փետրվարի 22-ին Ռոբերտ Աղվանյանը Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է իր վաղեմի ծանոթներին` Վաղարշապատ քաղաքի բնակիչներ Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին, ովքեր Սանասար Գաբրիելյանի հետ նախնական համաձայնությամբ, Սամվել Բաբայանի դրդմամբ, վերջինիս կողմից խոստացված 50.000 ԱՄՆ դոլարի վարձատրությունը ստանալու ակնկալիքով, Վրաստանի տարածքում փնտրել են «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել