operativ.am-ը գրում է

Լոնդոնի «Արսենալը» պետք է ստիպված բարձրացնի Հենրիխ Մխիթարյանի աշխատավաձի չափը, եթե նրա պայմանագրի ավարտից հետո նորն առաջարկի: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:

Հենրիխ Մխիթարյանն այժմ շաբաթական ստանում է 144 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձ: Եթե «Արսենալը» նոր պայամագիր առաջարկի հայ ֆուտբոլիստին, ապա ըստ նախնական պայմանավորվածության, աշխատավարձը պետք է բարձրանա և կազմի 244 հազար ֆունտ: Բացի այդ, պայմանագիրը երկարաձգելու համար Հենրիխ Մխիթարյանը կստանա նաև 8,65 մլն ֆունտ հավելյալ պարգևավճար:
Ի դեպ, ինչպես հայտնում է լրատվամիջոցը, անգլիական շատ ակումբներ նման եղանակով ձգտում են գայթակղել ֆուտբոլային աստղերին, ինչպես նաև խթանել նրանց ավելի լավ հանդես գալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել