Tert.am-ը գրում է.

ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ն ազատ չարձակվեցին կալանքից: Որոշումը հրապարակեց դատավոր Արշակ Վարդանյանը:


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր առավոտյան ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերգեյ Կյուրեղյանի, Տիգրան Մանուկյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Գագիկ Եղիազարյանի, Թորոս Թորոսյանի, Գևորգ Իրիցյանի, Թաթուլ Թամրազյանի, Հովհաննես Հարությունյանի, Արամ Մանուկյանի և Մարտիրոս Հակոբյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարանին նրանց խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը, ով այս գործով առաջին նիստն էր վարում, ասաց, որ քննարկելով Դավիթ Գյուրջյանի պաշտպանյալներ Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի  նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժել է:

Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի և Արմինե Ֆանյանի միջնորդությունը Թաթուլ Թամրազյանին և Գևորգ Իրիցյանին ազատ արձակելու վերաբերյալ Արշակ Վարդանյանը հայտնեց, որ դատարանի որոշմամբ՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժվում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել