Հազարից մեկն է, որ մարզասրահ է գնում առանց մեկ շիշ ջրի կամ ընթրում է առանց ջուր խմելու։ Միայն թե պետք է իմանաք, որ դա կարող է առողջության լուրջ խնդիրների պատճառ դառնալ, որոնցից ազատվելը շատ ավելի դժվար կլինի, քան մի կում ջրից ազատվելը։

1. Չի կարելի ջուր խմել անմիջապես քնելուց առաջ

https://www.photojoiner.net/image/kW51DGC3

Քնից առաջ ջուր խմելուց հրաժարվելու համար նվազագույնը 2 պատճառ կա։

Առաջինը քնի ռեժիմի հնարավոր խանգարումն է։ Շատ հնարավոր է, որ գիշերը զուգարան վազելու անհրաժեշտություն ունենաք, ու պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի, որ դրանից հետո կրկին քնեք։

Երկրորդ պատճառն այն է, որ գիշերը մեր երիկամներն ավելի դանդաղ են աշխատում, քան ցերեկը։ Դրա պատճառով ձեզ կարող է «ուրախացնել» դեմքի ու վերջույթների ակնհայտ ճարպակալումը։

2. Չի կարելի ջուր խմել ինտենսիվ մարզումների ընթացքում

Գիտնականների կարծիքով՝ մարզական ծանրաբեռնվածությունների ընթացքում հեղուկ օգտագործելը կարող է բերել ինքնազգացողության վատացման մարզումների ընթացքում ու դրանցից հետո։ Դա կապված է նրա հետ, որ ֆիզիկական վարժություններից հետո մարզիկը շոգում է ու հաճախ չափից շատ ջուր օգտագործում՝ հանգեցնելով էլեկտրոլիտների խանգարման։

Արդյունքում կարելի է զգալ

  • Գլխացավ
  • Սրտխառնոց
  • Գլխապտույտ։

Բացի այդ՝ օրգանիզմում ավելորդ հեղուկը հավելյալ ծանրաբեռնում է սրտին, որը վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր սրտի խնդիրներ ունեն։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ջուր խմել միայն մարզումներից հետո հանգստանալուց հետո։

3. Չի կարելի ջուր խմել, եթե մեզը դարձել է անգույն

Լիովին թափանցիկ մեզն այն բանի նշան է, որ օրվա ընթացքում դուք չափից շատ ջուր եք խմել, այդ թվում՝ և այն ժամանակ, երբ ծարավ չեք զգացել։ Դա կարող է բերել օրգանիզմում նատրիումի մակարդակի ընկնելուն, որը կարող է հանգեցնել շատ վատ հետևանքների՝ ընդհուպ սրտի կաթվածի։

4. Չի կարելի ջուր խմել կծու ուտելիքի հետ

https://www.photojoiner.net/image/axKXeoFG

Չի կարելի ջուր խմել կծու ուտելիքի հետ, հատկապես՝ չիլի պղպեղի։ Բանն այն է, որ այսպիսի սնունդ ուտելիս բերանում առաջացող այրոցն առաջացնում է կապսաիցին անունով նյութ։ Կապսաիցինը համարվում է ոչ պոլիկար մոլեկուլ։ Ցավոտ, տհաճ զգացողությունը կարելի է մեղմացնել՝ ավելացնելով այդպիսի մոլեկուլներ, որոնք կան, օրինակ, կաթի մեջ, իսկ եթե ջուր եք խմում, որը կազմված է պոլիկար մոլեկուլներից, այն թույլ կտա կապսաիցինին տարածվել ամբողջ բերանում ու կերակրափողում, ինչը միայն ավելի է վատացնում իրավիճակը։

5. Չի կարելի ջուր խմել ուտելու ընթացքում, ինչպես նաև ուտելուց անմիջապես հետո

https://www.photojoiner.net/image/8yBiMqXT

Ուտելիս ջուր խմելով կարելի է մարսողության խանգարում ստանալ։ Պատճառն այն է, որ ուտելիս մեզ մոտ ակտիվ թքարտադրություն է տեղի ունենում, որում պարունակվում են ֆերմենտներ՝ անհրաժեշտ մարսողության համար։ Ջուր օգտագործելիս թքարտադրությունը պակասում է։ Դրա պատճառով օրգանիզմում կարող են կուտակվել չմարսված տոքսիկ նյութեր ամենասովորական կերակուրից։

6. Չի կարելի ջուր խմել պարտեզների խողովակներից

Նյութերը, որ կան այդ խողովակների մեջ, կարող են վնաս պատճառել ձեր առողջությանը։

  • Օրգանիկ թիթեղյա միացությունները խաթարում են էնդոկրին համակարգի աշխատանքը։
  • Սուրման բացասաբար է ազդում երիկամների ու լյարդի վրա։
  • Ֆտալատները վնաս են հասցնում ինտելեկտին ու բացասաբար ազդում մարդու պահվածքի վրա։

7. Բոլորը գիտեն, որ չի կարելի խմել ծովի ջուր, իսկ ինչո՞ւ

Բոլորս գիտենք, որ չի կարելի ծովի ջուր խմել, բայց քչերն են մտածում՝ ինչպես այն կարող է վնասել առողջությանը։

Առաջին հերթին՝ ծովերի մեծամասնության՝ ափին մոտ ջրերը պարունակում են մարդու պաթոգեն վիրուսներ։ Այդ պատճառով նույնիսկ երբ լողալիս ձեր բերանը պատահաբար ջուր է լցվում, շտապեք այն թքել, եթե չեք ուզում փչացնել հանգիստն աղիքների բորբոքման պատճառով։

Երկրորդ՝ ծովի ջուրն այնքան մեծ քանակությամբ աղ է պարունակում, որ մեր օրգանիզմին ավելի շատ հեղուկ է անհրաժեշտ՝ դրանք հանելու համար։ Դա կարող է դառնալ ջրազրկման պատճառ։

8. Չի կարելի ջուր խմել, եթե մինչ այդ արդեն շատ եք խմել

Օրգանիզմում չափից շատ հեղուկը բերում է նատրիումի մաքրման ու մի շարք տհաճ հետևանքների։ Ջրի՝ չափից շատ օգտագործումն ավելորդ ծանրաբեռնում է երիկամները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել