Panorama.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ անվտանգության ապահովման հարցում Եվրոպան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Այս մասին գերմանական կառավարության ղեկավարը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Կարլ Մեծի մրցանակի հանձնման արարողության ժամանակ։

Մերկելը եվրոպական երկրներին կոչ է արել սկսել ինքնուրույն վերահսկել իրենց ճակատագիրը։ «Անցել են ժամանակները, երբ ԱՄՆ-ն պարզապես օգնում է մեզ, որովհետև Եվրոպան պետք է սեփական ճակատագիրն իր ձեռքը վերցնի։ Հենց դրանում է ամփոփված մեր ապագա խնդիրը»,- ասել է քաղաքական գործիչը։

Մերկելի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել