Կենտուկի նահանգում գտնվող տունը, որտեղ ապրում են 20-ամյա Մաքսն ու 31-ամյա Ջոնին, լցված է փափուկ խաղալիքներով, տիկնիկներով, մանկական ծծակներով ու գույնզգույն գրքերով։ Տպավորութուն է ստեղծվում, որ այնտեղ երեխա է ապրում, բայց իրականում այդ երեխան 20-ամյա Մաքսն է, իսկ նրա հայրիկը՝ Ջոնին։
Մաքսը պնդում է, որ իրեն 5-ամյա երեխա է երևակայում, ում մասին պետք է հոգ տանել։ Աղջկա ընկերը դեմ չէ այդ ամենին ու պարբերաբար նրա համար հեքիաթներ է կարդում, խաղահրապարակ է տանում ու քնեցնում։
Այդ ամենի հետ մեկտեղ աղջիկը պնդում է, որ ինքը նաև մեծահասակ է, քանի որ աշխատում է ու հոգում անձնական ծախսերը, բայց դա նաև չի խանգարում 5-ամյա աղջնակի կերպարի մեջ մտնելուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել