Հայտնի է, որ քրիստոնեությունն ու մահմեդականությունը դեմ են դաջվածքներին: Համարվում է, որ երկու կրոնն էլ ասում են, թե Աստված ստեղծել է մեր մարմիններն անթերի, իսկ մարդը, իր մարմինը դաջվածքներով պատելով, իր դժգոհությունն է արտահայտում: Այդ ամենը կապված է նաև հեթանոսության հետ, երբ մարդիկ իրենց մարմինը նկարազարդում էին աստվածների պատվին: Աստվածշնչում կա մեկ հստակ արգելք՝ կապված դաջվածքի հետ, որտեղ գրված է. «Մահացածի պատվին մի արեք կտրվածքներ ձեր մարմնի վրա և մի դաջեք ձեզ վրա գրվածքներ»:

Ղուրանում դաջվածքի վերաբերյալ գրված է. «Ալլահը տվել է կերպարանք, և այդ կերպարանքը գեղեցիկ է»: Ղուրանում ասվում է, որ Ալլահի մարգարեն՝ Մուհամեդն անիծել է նրան, ով մազեր է ամրացնում իր վրա, նրան, ով դաջվածք է անում իր վրա: Ասվում է նաև, որ անիծված են նրանք, ում կողմից արվում են այդ դաջվածքները: Մահմեդական որոշ երկրներում դաջվածքի միջոցով վաստակած գումարը համարվում է անօրինական: Բայց, այնուամենայնիվ, մահմեդականությունը թույլատրում է ունենալ ժամանակավոր դաջվածքներ, չնայած այս դեպքում ևս կան մի շարք կանոններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել