Panorama.am-ը գրում է.

Թուրքմենստանի իշխանությունները որոշել են երկրում թողնել միայն սպիտակ ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Տարեսկզբից ոստիկանությունը սկսել է փողոցներում կանգնեցնել բացի սպիտակից, մնացած բոլոր գույների ավտոմեքենաները, այդ շրջանից մինչև մարտ ամիսը Աշխաբադում մեքենաների սեփականատերերը կարող էին իրենց մուգ գույնի մեքենաները վաճառել երկրի այլ շրջաններում։

Այժմ արդեն ավտոմեքենաները դադարել են հաշվառել նաև այնտեղ։ Աշխաբադ քաղաքի տոնին, որ նշվում է մայիսի 25-ին, Թուրքմենստանի մայրաքաղաքի փողոցներում կմնան միայն սպիտակ ավտոմեքենաներ (սպիտակը երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի սիրելի գույնն է)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել