ԵՄ-ում մայիսի 25-ից գաղտնի տվյալները կարգավորելու նոր օրենքներ են գործելու։ Դրանք թույլ կտան աշխատակիցներին գործատուից պահանջել իր վերաբերյալ բոլոր տվյալները, այդ թվում՝ անձնական նամակագրության մեջ եղած տեղեկությունները,- հաղորդում է The Guardian-ը։

Նոր օրենքները մտցվելու են աշխատանքային վեճերը լուծելու համար։ Օրինակ՝ պետք է կանոնակարգվի դատական քննության համար տվյալներ հավաքելու հարցը։ Ընդ որում՝ չկան պատճառներ, ըստ որոնց՝ ցանկացած աշխատակից, ով չի պատրաստվում դատի տալ ղեկավարությանը, չի կարող իր վերաբերյալ տվյալներ պահանջել։ Նման հայցերը կարող են օգտագործվել ակտիվիստների կողմից «ընկերությանը պատժելու համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել