Բժիշկ Շաքիլ Աֆրիդին, ով ԱՄՆ-ին օգնել էր «համար առաջին ահաբեկիչ» Բեն Լադենին ոչնչացնելու գործում, առողջ է և տեղափոխվել է պակիստանյան այլ բանտ: Այդ մասին Աֆրիդիի հնարավոր փախուստի վերաբերյալ տեղեկությունների ֆոնին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը՝ գրում է iz.ru-ն:

Միևնույն ժամանակ բժշկին այլ բանտ տեղափոխելու վերաբերյալ մեկնաբանություն տալու խնդրանքին ի պատասխան Պետդեպի ներկայացուցիչը խորհուրդ է տվել դիմել Պակիստանի իշխանություններին:

«Մենք կարծում ենք, որ բժիշկ Աֆրիդին անարդարորեն է հայտնվել բանտում, և մենք բժիշկ Աֆրիդիի գործի վերաբերյալ մեր դիրքորոշումը Պակիստանին հայտնել ենք ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր ձևով: Մենք շարունակում ենք Պակիստանի իշախանությունների հետ քննարկումներում այդ հարցը բարձրացնել ամենաբարձր մակարդակով»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել