Aysor.am-ը գրում է.

Մեկ ամիս առաջ ծնունդ առած «Իմ քայլը» շարժման հիմնը դարձած համանուն երգը խարիզմատիկ երգչի ու նրա ձայնային տեմբրի շնորհիվ օր օրի ավելի մեծ լսարան է հավաքում՝ հեղափոխական երգից վերածվելով համազգայինի՝ անկախ նրանից, թե քաղաքական ինչ հայացքներ ունի յուրաքանչյուրը:

«Իմ քայլը» երգի կատարող, երաժշտության հեղինակ ու ձևավորող, ծնունդով երևանցի Հայկ Ստվերը (Հայրապետյան՝ հեղ.) արդեն 6 տարի է՝ Կիևում է բնակվում, Հայաստան է վերադարձել ընդամենը օրեր առաջ՝ միանալու ու սատարելու շարժման անդամներին, որի մի մասնիկն է նաև հարազատ եղբայրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մխիթար Հայրապետյանը: Հենց եղբայրն էլ միջնորդել էր, որ երգը Հայկը կատարի, սակայն երգիչը միանգամից չի, որ համաձայնվել է:

«Տարիներ առաջ ռեփ էի կարդում, հետո հիփ-հոփ ոճում էի ստեղծագործում, հիմա էլ իմ երգերն առավել շատ էլեկտրոնային երաժշտությամբ են ուղեկցվում… Հեղափոխական հիմնը բավական լուրջ ու պարտավորեցնող աշխատանք է, ռոքային մոտեցում է պահանջում: Մխիթարին խորհուրդ տվեցի, թե այդ ոճում որ երգիչներին ու խմբերին ճիշտ կլինի դիմել: Բայց մի քանի օր անց եղբայրս զանգեց ու ասաց՝ վախեցել ու ոչ-ոք չի համաձայնվել հեղափոխական երգ կատարել: Դե, ես վախեցող ու ոչինչ չանող երգիչների դասին չեմ պատկանում, 2008 թվականին էլ եղել եմ ցույցերի մեջ», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Հայկ Ստվերը:

Ըստ երգչի՝ խոսքերի հեղինակ Նիկոլ Փաշինյանը սկզբում իր կատարմանը լուրջ չէր վերաբերվում, բայց լսելով երգի փորձնական ձայնագրությունը, անակնկալի է եկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել