Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգի Սուր շրջան, որտեղ քուրդ-թուրքական բախումների հետևանքով ավերածություններ են եղել:

Փայլանի թվիթերյան էջից տեղեկանում ենք, որ նա կոչ է արել միասնաբար ձեռնամուխ լինել Սուրի վերականգնմանը և նշել, որ այդ ավերումը դավաճանություն է մարդկության ու համաշխարհային քաղաքակրթության դեմ։

«Սուրը 100 տարի առաջ էլ է նման ավեր տեսել։ 1915-ին հայ ժողովուրդը, ասորի ժողովուրդն այստեղ մեծ ավեր տեսան ու բռնի գաղթեցին, իսկ հիմա՝ մեկ դար անց, նույն վայրում նոր ավեր է իրականացվում»,- ասել է Փայլանը՝ նշելով, որ պետք է վայրկյան առաջ Սուրը կրկին ոտքի կանգնեցնել:

Նշենք, որ քրդերի դեմ իրականացված գործողություններից հետո Սուրում պետականացված գույքի ցուցակում էր հայտնվել նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը նույնպես հսկայական վնասներ է կրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել