Panorama.am-ը գրում է.

Չինաստանի Շենսի նահանգում անհայտ տղամարդը հարձակվել է միջնակարգ դպրոցի  վրա: Զինված հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ դասերի ավարտից հետո դպրոցականները տուն էին վերադառնում:

«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հարձակման հետևանքով զոհվել է 7 երեխա, ևս 12 երեխա տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում: Իրավապահները ձերբակալել են տղամարդուն: Հարձակման պատճառներն առայժմ անհայտ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել