Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը  վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի հայտնած տեղեկությունը, որ խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի ապրիլի 27-ին կայանալիք նիստում: «Պարոն Մինասյանը նկատի է ունեցել, որ քննարկումը տեղի կունենա մոտակա օրերին: Վաղվա հետ կապված որևէ որոշում չկա: Մոտակա օրերին տեղի կունենա մեր խմբակցության նիստը»,- պարզաբանեց Բաղդասարյանը:

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն «Արմենպրես»-ին փոխանցել էր, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարցը քննարկելու է ՀՀԿ խմբակցության նիստում, որը կայանալու է ապրիլի 27-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել