Հանրապետության տարածքում ապրիլի 26-ին առանձին շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում ապրիլի 26-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 27-30-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Վաղը ցերեկը Երևանում կգրանցվի +25-+27 աստիճան տաքություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել