Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է և հավակնում է երկրի ղեկավարի պաշտոնին, ինչն անթաքույց հայտարարում է, բնականաբար, նա պետք է պատրաստ լինի երկրի կեսագործունեության ոլորտների, այդ թվում տնտեսության ոլորտի կառավարմանը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Նա, անդրադառնալով Փաշինյանի՝ տնտեսության զարգացման ծրագրին, նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժի՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ է, իսկ անձամբ դեռևս տնտեսական մասով միայն փոքրիկ հայտարարություններ է արել:

«Կարող ենք անդրադառնալ տնտեսական մասով արված հայտարարություններին որոնք հարուստ չեն: Ասել, որ այս պահին նա ծրագիր է ներկայացրել, սխալ կլինի: Բայց «Ելք» դաշինքն ունի նախընտրական ծրագիր և որոշակի դրույթեր կան, օրինակ՝ գազի, էլէներգիայի գների 10-15 տոկոս իջեցման մասին, առևտրի ոլորտի կարգավորման, ստվերը կրճատելու, մենաշնորհները զսպելու և այլնի մասին:

Սրանք  կոնցեպտուալ որոշումներ են, որոնք արձանագրված են զուտ քաղաքական հատվածում: Ծրագրի տեսքով ես հույս ունեմ, որ կներկայացնի առաջին օրերին, երբ որպես «Ելք»-ի՝ վարչապետի թեկնածու իր ծրագիրը կներկայացնի ԱԺ-ին»,- ասաց նա:

Մարգարյանի խոսքով՝ ընդդիմության առաջնորդը դեռևս տնտեսական համապարփակ, երկարաժամկետ ծրագիր չի ներկայացրել, որը կարող է ազդակ լինել բոլորին՝ քաղաքացիներին, հարկատուներին, միջազգային դոնորներին, ինչն, ըստ Մարգարյանի, շատ կարևոր է ներկայացնել:  Սակայն Մարգարյանի համար կարևոր է, որ բիզնեսը տարանջատվի իշխանությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել