Ապրիլի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը պատվիրակության կազմում գտնվում է Մոսկվայում, սակայն պատգամավորների հետ հանդիպում դեռ չի պլանավորվում:

Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: «Ես գիտեմ, որ նա (Էդվարդ Նալբանդյանը) ինքն է եկել: Ես կապը պահում եմ, Հայաստանի պատգամավորների հետ էլ նոր էի հեռախոսազրույց ունեցա: Հանդիպում դեռ նախատեսված չէ: Նա, որքան ինձ հայտնի է, նման հանդիպում չի խնդրել: Հանդիպումների է իր սխեմայով՝ որպես ԱԳՆ»,- ասել է Կալաշնիկովը:

Կրեմլում բանակցություններ չեն նախատեսվում Հայաստանից Մոսկվա ժամանած պաշտոնյաների հետ, քննարկումները կանցկացվեն ԱԳՆ-ի և կառավարության գծով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է անցկացնում Մոսկվայում։

Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում իշխանության և ընդդիմության միջև կկայանան կառուցողական շփումներ, որոնք թույլ կտան կարգավորել երկրում ստեղծված իրավիճակը։

«Կրեմլը հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակում», — ասաց նա։ Պեսկովը միաժամանակ հավելել է, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները բացառապես այդ երկրի ներքին գործն են։ 

Հիշեցնենք, նախօրեին հայտնել էինք, որ Նալբանդյանը երեկոյան մեկնեց Մոսկվա՝ հրաժարվելով պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել