Արտասահմանյան համալսարանների գրադարանները բավականին կարևոր դեր ունեն ուսանողական կյանքում։ Երբեմն դրանց վրա այնքան է շեշտ դրվում, որ դառնում են համալսարանի ամենաշքեղ ու գեղեցիկ տարածքը։

Տրինիտի համալսարան, Դուբլին, Իռլանդիա

Տրինիտին Իռլանդիայի ամենահին համալսարանն է, որը ստեղծվել է 1592 թվականին։ Այդ ժամանակից սկսվել է նաև Իռլանդիայի ամենամեծ գրադարանի պատմությունը, որը հիմա իրավունք ունի միանգամից ստանալու յուրաքանչյուր նոր թողարկված գրքի մեկ օրինակ։ Այս շքեղ տարածքը ոչ միայն համարվում է գրքերի տաճար, այլև վաղուց վերածվել է զբոսաշրջիկների համար թանգարանի։

Գեյզելի գրադարան

Այս գրադարանն ավելի շատ հիշեցնում է ահռելի տիեզերանավ, քան նմանվում է գրքերի պահպանման վայրի։ Այս գրադարանում տարօրինակն այն է, որ 1-ին և 2-րդ հարկից հետո միանգամից սկսվում են 4-8-րդ հարկերը։ 3-րդ հարկն այստեղ բացակայում է։

Դելֆտի տեխնոլոգիական համալսարան, Նիդերլանդներ

Սա Նիդերլանդների ամենամեծ գիտատեխնիկական գրադարանն է։ Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես են ներդաշնակ համադրվում գրքերը, գիտությունը և գեղեցիկ կահավորանքն ու ձևավորումը։

Ջորջ Պիբոդիի գրադարան, ԱՄՆ

Իր բացման համար գրադարանը պարտական է Ջորջ Պիբոդիին, ով ֆինանսավորել է դրա կառուցումը և նվիրել այն իր քաղաքի բնակիչներին։ Այժմ այն համարվում է Ջոն Հոփկինսի համալսարանի մաս, բայց նախկինի պես բաց է ազատ այցերի համար։ Գրադարանի ներքին կահավորումը համարվում է աշխարհում ամենագեղեցիկներից մեկը։

Թոմաս Ֆիշերի հազվագյուտ գրքերի գրադարան, Կանադա

Այստեղ ներկայացված է հազվադեպ հանդիպող պատմական գրքերի հավաքածուն։ Դրանք կրոնական ձեռագրեր են, գիտական փաստաթղթեր, քաղաքական պայմանագրեր։ Տարածքը համարվում է Կանադայի պատմամշակութային ժառանգություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել