Ալ Կապոնե

Ալ Կապոնեն նախորդ դարի 30-40-ականներին հանցավոր աշխարհի լեգենդներից էր, ով մինչ այսօր համարվում է պատմության ամենահայտնի մաֆիոզներից մեկը: Հեղինակավոր Ալ Կապոնեն ահ էր տարածում բոլորի վրա, այդ թվում՝ նաև իշխանությունների: Իտալական ծագում ունեցող այս ամերիկյան գանգստերը խաղային բիզնես էր զարգացնում, զբաղվում էր կավատությամբ ու թմրամիջոցների մատակարարմամբ: Հենց նա է գործարկման մեջ դրել «ռեկետ» հասկացությունը:

Երբ Ալ Կապոնեի ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ, նա ստիպված եղավ ծանր աշխատանքներ կատարել: Աշխատում էր դեղատանն ու բոուլինգ ակումբում, ինչպես նաև հրուշակեղենի խանութում: Սակայն հիմնականում գիշերային կենսակերպ էր վարում: 19 տարեկանում, երբ աշխատում էր բիլիարդի ակումբում, նա հանցագործ Ֆրենկ Գալուչիոյի կնոջ հասցեին անպարկեշտ մեկնաբանություն արեց: Ծագած վիճաբանությունից և դանակահարությունից հետո նրա ձախ այտին սպի մնաց: Ալ Կապոնեն հայտնի էր իր մրցակիցներին դաժանորեն պատիժներ հասցնելով. նա Սուրբ վալենտինի օրը սպանդ կազմակերպեց, որի ընթացքում նրա պատվերով Բագսա Մորանա հայտնի հանցագործ խմբի 7 հայտնի մաֆիոզներ սպանվեցին: Նա այնքան խորամանկ էր, որ կարողանում էր խուսափել իր իսկ կատարած հանցագործությունների համար նախատեսված պատիժներից: Միակ բանը, որի համար նրան զրկեցին ազատությունից, հարկեր չվճարելն էր: Բանտից դուրս գալուց հետո, որտեղ նա 5 տարի անցկացրեց, նրա առողջությունը վատացավ: Նա սիֆիլիսով վարակվեց մարմնավաճառներից մեկի հետ ունեցած հարաբերությունից հետո և մահացավ 48 տարեկանում:

Կառլո Գամբինո

Գամբինոն սիցիլիական գանգստեր էր, ով գլխավորում էր Ամերիկայի ամենահզոր ու խոշոր հանցավոր ընտանիքներից մեկը: Երբ դեռ դեռահաս էր, նա գողությամբ ու բարեգործությամբ էր զբաղվում: Երբ նա Գամբինո ընտանիքի առաջնորդը դարձավ, դարձրեց այն հարուստ ու հզոր այնպիսի օբյեկտների հսկողությամբ, ինչպիսիք էին պետական նավահանգիստն ու օդանավակայանը: Գամբինոն չէր ողջունում թմրամիջոցների առևտուրն իր խմբավորման անդամների կողմից, քանի որ այն վտանգավոր բիզնես էր համարում:

Մեիր Լանսկի

Միեր Լանսկին հրեա էր, ով ծնվել էր Բելառուսում: 9 տարեկանում նա ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Նյու Յորք: Մանկությունից ընկերացել է Չարլզ «Լաքի» Լուչանոյի հետ, ով կանխորոշեց նրա ճակատագիրը: Տասը տարի շարունակ Մեիր Լանսկին հանցավոր Ամերիկայի հեղինակություններից մեկն էր: Զբաղվում էր ալկոհոլային խմիչքների ապօրինի վաճառքով: Երկար տարիներ շարունակ ԱՄՆ-ում զարգացրել է խաղային կայսրությունը: Վերջիվերջո, հոգնելով ոստիկանության անդադար հետապնդումներից՝ 2 տարով Իսրայել է գնացել: Դրանից հետո ցանկանում էր այլ երկիր տեղափոխվել, սակայն ոչ մի երկիր նրան չէր ընդունում: Վերադառնում է ԱՄՆ, որտեղ դատարանն էր նրան սպասում: Կյանքի վերջին տարիներին Միեր Լանսկին ապրել է Մայամիում և մահացել է հիվանդանոցում քաղցկեղից:

Ջոզեֆ Բոնանո

15 տարեկանում սիցիլիացի այս տղան որբ է մնացել: Նա անօրինական ճանապարհով տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ արագորեն ներգրավվել է կրիմինալ շրջաններ, ազդեցիկ կրիմինալ ընտանիք է ստեղծել և ղեկավարել այն 30 տարի: Ժամանակի ընթացքում նրան սկսեցին անվանել «Բանան Ջո»: Ստանալով պատմության ամենահարուստ մաֆիոզի կոչումը՝ նա հեռացավ իր աշխատանքից, քանի որ կյանքի մնացած մասը ցանկանում էր անցկացնել առանձին, շքեղության մեջ: Ժամանակի ընթացքում նա բոլորի կողմից մոռացվեց: Ջոզեֆ Բոնանոն մահացել է 97 տարեկանում, հարազատներով շրջապատված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել