Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ուղղված հայկական ու ադրբեջանական կողմերին՝ ծանր հրետանին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից հետ քաշելու ու լարվածության էսկալացիա թույլ չտալու մասին, շատ կարևոր է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Տարասովն ասաց, որ Ադրբեջանը տեսականորեն կարող է օգտվել Հայաստանում տիրող իրավիճակից՝ ճգնաժամից, սկսել ռազմական գործողություններ, բայց պաշտոնական Բաքուն «դրան չի գնա, որովհետև չի ստանա արտաքին աջակցություն»:

«Որևէ երկիր չի սատարի Բաքվին հնարավոր պատերազմում, ոչ մեկը չի ցանկանա ներգրավվել մի գործընթացում, որն ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Հայաստանին հարվածելու մեջ է կայանում»,- նշեց Ս. Տարասովը:

Քաղաքագետն ասաց, որ իր համար տարօրինակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցությունների անցկացման վերաբերյալ:

Ըստ նրա՝ դեռևս հայտնի չէ, թե հայկական կողմից ով է վարելու բանակցությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել