Երանի կարողանայի հավատալ, որ, ասենք, Սերժին Պողոսի փոխելով բան է փոխվելու․ չէ՞ որ դարից դար անուններ շատ են փոխվել, իսկ հասարակության որակները լայն հաշվով մնացել են անփոփոխ: Կներեք, բայց ես հրաշքների չհավատացող մեկն եմ և չեմ պատկերացնում, որ, եթե վերևում այլևս Պողոսն է, ուրեմն՝ մենք արդեն կսկսենք պաշտել մայրենի և պետական լեզու հայերենը, կփոխենք ողբացյալ օրհներգը, կդադարենք Հայրենիքի ամեն անկյունը լափելուց հետո աղբով ապականել, կկասեցնենք հանքերի վայրագ շահագործումը, Հայրենիքը զորացնելու համար կսկսենք սպառել հայրենական արտադրանքն ու ամեն կերպ խթանել մեր արտադրությունները, կդադարենք թայֆայաբար գործելուց ու ամեն պատահած գործին ազգականին առաջ բրդելուց ու չենք տառապի եսականությամբ, «գործ չկա»-ն բերանի ծամոն դարձրած անբան հայ տղամարդը հանկարծ գործի կանցնի, կսկսենք չավելացնել, այլ մարելով պակսեցնել երկրի արտաքին պարտքը, վերջապես կսկսենք կշռել մեր խոսքերը և բերանից դուրս չենք թափի ամեն տեսակ անհարգալից և վիրավորական խոսքեր գոնե Ազնավուրի նման երախտավորի հասցեին: Կներեք, բայց ես հիմա ամենասոսկալի խոսքը պիտի ասեմ՝ ես այդ ամենին ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել