operativ.am-ը գրում է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 23-ին ընդունել է ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմի տնօրեն Յուրի Պոլեշչուկին և Ռուսաստանի փրկարարների միության ներկայացուցիչ Մարինա Ցարյովային:

Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի փրկարարների միությունից ՀՀ ԱԻ նախարարին ուղղված դիմում-նամակը, որում ռուսական կողմը խնդրում է աջակցել սույն թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «Երկրաշարժը Հայաստանում - 30 տարվա ողբերգություն. քաղված դասեր և փրկության փորձառություն» թեմայով գիտական-պրակտիկ համաժողովի անցկացմանը:

Համաժողովի նպատակն է վերլուծել պատմական փորձը և դրա հիման վրա կատարելագործել բնակչության կենսագործունեության ապահովման և պաշտպանության ժամանակակից տեխնոլոգիաները:

 

ՀՀ ԱԻ նախարարը նշեց, որ այս տարի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հիշատակմանն ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվելու է Դիմակայունության օր, և «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվելու են միջազգային համաժողով, Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակման միջոցառումներ, համապետական վարժանք և Դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ:Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցել Ռուսաստանի փրկարարների միության նախաձեռնությանը:

Քննարկվեց նույն թեմայով երկու երկրների համաժողովների միաժամանակյա անցկացման և հեռուստակամրջի միջոցով համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել