Օրեր առաջ Ավստրալիայում Դրյու անունով 12-ամյա մի տղա թեթև վեճ էր ունեցել իր ծնողների հետ, այսինքն՝ նրանք բարկացել էին իր վրա, ինչից հետո տղան որոշել էր կտրուկ քայլերի գնալ։

Հաջորդ օրվա վերջին, երբ ուսուցիչը զանգել էր Դրյուի մայրիկին՝ պարզելու բացակայության պատճառը, մայրը միայն այդ պահին էր իմացել, որ իր որդին փախել է։ Պարզվում է՝ 12-ամյա տղան գողացել էր իր ծնողների բանկային քարտը, տոմս գնել դեպի Բալի և ինքնաթիռով մեկնել։

«Բոլորս ապշել էինք։ Ինչպե՞ս էր հնարավոր նման բան։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է այդ ավիաընկերությունը նրան տոմս վաճառել, ինչպես է նրան թույլ տվել միայնակ, առանց ծնողների 7 ժամ շարունակ թռչել ինքնաթիռով։ Շատ զայրացած եմ նրանց վրա, դա անպատասխանատու քայլ է»,- պատմել է Դրյուի մայրը։

Հուրախություն Դրյուի՝ ծնողների բանկային քարտի մեջ բավականին շատ գումար կար կուտակված, ինչի շնորհիվ նա հասցրել էր գնել այն, ինչ միշտ ցանկացել էր։

Առաջին իսկ թռիչքով նրա ծնողները մեկնել էին Բալի՝ ետ բերելու իրենց որդուն։ Իսկ այժմ ավստրալական JetStar ավիաընկերությունը, որը տոմս էր վաճառել անչափահաս տղային, քննադատութունների կիզակետում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել