Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին։

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ պաշտպանն առանձնազրույց է ունեցել նրա հետ: Պաշտպանի աջակցությամբ Լևոն Բարսեղյանը տեղափոխվել է անհրաժեշտ պայմաններով խուց: Նրան տրամադրվել են հիգիենայի անհրաժեշտ պարագաներ, ռադիոընդունիչ և այլն:

 Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների ողջ ծավալով Լևոն Բարսեղյանի իրավունքների ապահովմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով: Առանձնազրույցի ընթացքում բարձրացված բոլոր հարցերի, այդ թվում՝ կապված ազատությունից զրկելու հիմքերի հետ, գրություն կհասցեագրվի քրեական հետապնդման մարմիններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել